Tag Archives: Kaspersky Lab Arm

Հայաստանում օգտատերերի 0,92%-ը ենթարկվել է ծածկագրող, 0,15%-ը՝ Android-ի համար բանկային տրոյական ծրագրերի գրոհներին

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներքին վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում օգտատերերն ավելի հաճախ են բախվում այն վնասաբեր ծրագրային ապահովմանը (ԾԱ), որը նախատեսված է բանկային հաշիվներին օնլայն-հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Երրորդ եռամսյակի արդյունքներով՝ թվային սարքերում նման վնասաբեր ծրագրերի գործարկման փորձերի քանակը նախորդ երեք...

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն հայտնաբերել է Microsoft Windows-ի համար նախատեսված զրոյական օրվա խոցելիություն

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հայտնաբերել են Մերձավոր Արևելքի կազմակերպությունների վրա կիբեռգրոհների շարք, որոնք օգտագործել են Microsoft Windows օպերացիոն համակարգի համար նախատեսված զրոյական օրվա խոցելիություն։ Microsoft ընկերությունը խոցելիությունը փակել է հոկտեմբերի 9-ին։ Վնասաբեր ծրագրային ապահովումը (ԾԱ) հայտնաբերվել է ի շնորհիվ «Էքսպլոյտներից ավտոմատ...

Գաղտնիությունը համացանցում հնարավոր է. անձնական տվյալների պաշտպանության 10 խորհուրդ «Կասպերսկի Լաբորատորիա»-ից

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները հերքում են այն կարծիքը, թե համացանցում գաղտնիություն գոյություն չունի։ Չնայած տվյալների խոշոր արտահոսքերին, սոցիալական ցանցերի ժապավենները փորփրող մութ անձանց, թվային աշխարհում օգտատերերի յուրաքանչյուր քայլին հետևող ամենահաս գովազդատուներին, օգտատերերն ունեն իրենց տվյալները վերահսկելու և դրանք ամեն մեկին չփոխանցելու...

«Կասպերսկի Լաբորատորիա». կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել առաջին կիսամյակում

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) համակարգիչների ավելի քան 40%-ն այս տարվա առաջին կիսամյակում ենթարկվել է  վնասաբեր ծրագրային ապահովման գրոհների։ Ամենաշատը տուժել են Վիետնամը, Ալժիրը և Մարոկկոն, իսկ ամենանվտանգ երկիրը Դանիան է։ Այս տվյալները ներկայացված են Kaspersky Lab ICS...

Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով

Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։  2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝...

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնը Երևանում կիբեռանվտանգության սեմինար են անցկացրել ուսանողների համար

Համակարգչային անվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը հունիսի 8-ին Երևանում անցկացրել են կիբեռանվտանգության սեմինար ուսանողների և դասախոսների համար։ Սեմինարին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ առաջատար բուհերի ուսանողներն ու...

Հունիսի 8–ին կանցկացվի սեմինար` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին ու անվտանգությանը

Հունիսի 8-ին, ժամը 14:00-18:00-ը, «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնում (հասցե՝ Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, 3, Մերգելյանի ինստիտուտի տարածք, բարձրահարկ շենքի 1-ին հարկի դահլիճ) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների ուսանողների և դասախոսների համար համատեղ կազմակերպած տեղեկատվական անվտանգության թեմայով...

1 2
Էջ 2 - 2-ից