Tag Archives: Kickstarter

Զարթուցիչ՝ առույգացնող սուրճի, դոլարի և այլ բույրերով (տեսանյութ)

Վերջերս Kickstarter-ում մեկնարկել է SensorWake զարթուցիչի թողարկման նպատակով դրամահավաք։ Սարքն առանձնահատուկ է նրանով, որ արթնացնում է ոչ թե ձայնով, այլ բույրով։ Սարքի ստեղծողները կարծում են, որ ծանոթ ու հաճելի բույրն ավելի արդյունավետ է արթնացնում մարդկանց, քան շատ բարձր ու տհաճ ազդանշանը։...

Blu ճկվող սմարթֆոն-թևնոց (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման հարթակում միջոցներ են հավաքվում Blu ճկվող սմարթֆոն-թևնոցի արտադրությունը սկսելու համար։ Հեղինակները նպատակ ունեն այս սարքում համատեղել սմարթֆոնի և խելացի թևնոցի ֆունկցիաները։ Նորույթն ունի F-OLED (Flexible OLED) էկրան ու Flex-Ion մարտկոց։ Որպես պրոցեսոր՝ կօգտագործվի քառամիջուկ Snapdragon 810-ը։ Սարքը կունենա 2 ԳԲ...

Bocusini. տորթերը մարցիպանով զարդարող 3D-տպիչ (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման հարթակում այժմ միջոցներ են հավաքվում Bocusini եռաչափ տպիչի թողարկման նպատակով։ Տպիչը կարողանում է պատրաստել ուտելի տարբեր զարդանախշեր, տորթերը զարդարելու տարբեր պատկերներ և այլն։ Սարքն արդեն հասցրել է հավաքել անհրաժեշտ 30 000 եվրոն։ Նախապատվերի դեպքում տպիչն արժե 249 եվրո։ Սարքը...

Nuimo կոճակը կառավարում է «խելացի» տունը (տեսանյութ)

Kickstarter կայքում միջոցներ են հավաքվում Nuimo Bluetooth-կոնտրոլերի թողարկման համար, որը նախատեսված է տան լուսավորությունը, դռան փականները և կենցաղային տեխնիկան ղեկավարելու համար։ Նորույթը համատեղելի է մի շատ խելացի սարքերի (Hue Smart լամպեր և այլն) ու տարբեր հավելվածների հետ (SoundCloud, YouTube, Netflix,...

Droplet. կոճակ, որը կհիշեցնի անելիքների մասին (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման կայքում այժմ միջոցներ են հավաքվում Droplet խելացի կոճակի արտադրությունը սկսելու համար։ Այն անլար կոճակ է, որը կարելի է ամրացնել հիշեցման կարիք ունեցող ցանկացած բանի։ Կոճակը կօգնի ժամանակին ընդունել դեղահաբը, կերակրել տնային կենդանիներին և այլն։ Անելիքն ավարտելուց հետո բավական...

Pebble Time խելացի ժամացույցը ռեկորդ է սահմանել Kickstarter-ում (տեսանյութ)

Kickstarter համաֆինանսավորման հարթակում Pebble Time խելացի ժամացույցի արտադրությունը սկսելու համար կազմակերպված դրամահավաքը հաղթական ավարտ է ունեցել։ Մշակողներին հաջողվել է հավաքել ավելի քան 20,3 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է կայքի համար։ Մեկ ամսվա ընթացքում դրամահավաքին մասնակցել է 78 471 մարդ։ Նրանք...

1 2 3 4 8
Էջ 3 - 8-ից