Tag Archives: Tumo

Թումո Ստեփանակերտը դառնում է 1 տարեկան

2015թ. Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին, ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ բացվեց Ստեփանակերտի կենտրոնը, և այս տարի լրանում է կենտրոնի մեկ տարին: Տարեդարձը կնշվի Արցախի Վերածննդի հրապարակում, որը կվերածվի ինտերակտիվ հարթակի, որտեղ նախատեսված կլինեն տարբեր զբաղմունքներ` յուրաքանչյուր տարիքի ու հետաքրքրությունների մարդկանց համար: Այցելուները...

Wolfram Research-ի ամառային ճամբարը` Թումո Երևանում

Wolfram Research-ը աշխարհի ամենաառաջադեմ համակարգչային, վեբ և քլաուդ ծրագրային ապահովման ընկերություններից է: Դրա Wolfram Language ծրագրավորման լեզուն հեղափոխել է ոլորտը՝ առաջարկելով հաշվարկումն ու գիտելիքը միավորելու նոր ձև: Եվ հիմա Wolfram Research-ը գալիս է Թումո: Այս ամառ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը...

Հայտնի են դարձել Armenia BigData մրցույթ-հեքըթոնի հաղթողները

Տվյալների կառավարման գիտության (Big Data Science) ոլորտում հայ մասնագետների ներուժի բացահայտման նպատակով մայիսի 13-ից 14-ը Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ տվյալների կառավարման գիտության Armenia BigData մրցույթ-հեքըթոն: Հեքըթոնի նախաձեռնողն ու կազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջը: Միջոցառման նպատակն...

ARMENIAN BIG DATA հեքըթոնի մասնակիցներն ամբողջ գիշեր կանցկացնեն հանրօգուտ լուծումներ մշակելով

Քիչ հետո «ԹՈՒՄՈ» կենտրոնում կմեկնարկի առաջին ARMENIAN BIG DATA HACKATHON-ը, որը կտևի 18 ժամ և կմիավորի հայաստանյան և միջազգային մասնագետներին: Հեքըթոնին ձևավորված թիմերն ամբողջ գիշեր կփորձեն մշակել այնպիսի լուծումներ, որոնք կլուծեն հանրային բնույթի ու սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներ: Նախագծերը կներկայացվեն ժյուրիին վաղը՝...

Մեծ տվյալների առաջին հայկական հեքըթոնը տեղի կունենա մայիսի 13-14-ը

Մայիսի 13-14 «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա առաջին ARMENIAN BIG DATA HACKATHON-ը: Հաքաթոնին առաջադրվող խնդիրները ունեն հանրային բնույթ, ինչպիսիք են, օրինակ, քաղաքային տրանսպորտը, լուսավորությունը, սոցիալական մեծ ազդեցություն ունեցող կայքերը և այլն: Այն կտևի 18 ժամ և կմիավորի հայաստանյան և...

Թումոն և ՍայԱրքը թվայնացնում ու տարածում են հայկական մշակութային ժառանգությունը

Հայկական հարուստ մշակութային ժառանգությունը դարերի պատմություն ունի: Այդ ժառանգությունն այսօր համաշխարհային պատմության անփոխարինելի մաս է, ինչպես նաև ինքնության արժեքավոր ռեսուրս՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող և ամբողջ աշխարհով սփռված միլիոնավոր հայության համար: Այս ժառանգությունը պահպանելու նպատակով ՍայԱրք շահույթ չհետապնդող ընկերության և Թումո...

Նոյան հյութերը` Թումոյի ուսանողների պատրաստած փաթեթավորմամբ (ֆոտոշարք)

Նոյանի և Թումոյի համագործակցության արդյունքում մշակվեց նոր արտադրական գիծ, որի կոնցեպտը պատրաստվեց Թումոյի ուսանողների կողմից: Կոնցեպտի մշակման և ձևավորման աշխատանքները հատուկ դասընթացի ձևաչափով տևեցին 2 ամիս և իրականացվեցին մի քանի փուլով: Ուսանողները սկզբնական փուլում առաջարկեցին կերպարների և պատմությունների իրենց գաղափարները: Այնուհետև...

Հայկական խաղ, որը կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ

Դեկտեմբերի 16-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Թումոյի և Եվրոպական Միության համատեղ Next Generation Anti-Corruption Game նախագծի մշակման ներկայացումը: Խաղը կֆինանսավորվի Եվրոպական Միության և կիրականացվի Թումոյի կողմից: Նախագիծը միտված է ուսանողներին ցուցադրելու՝ ինչպես պայքարել կոռուպցիայի տարբեր ձևերի դեմ՝ անկախ դրանց մասշտաբներից և իրավիճակների զանազանությունից: Բջջային...

Գյումրիի «Թումո» կենտրոնը կընդլայնվի

Շուտով Գյումրիի «Թումո» կենտրոնը կկարողանա հյուրընկալել շուրջ 1500 ուսանողի: Այժմ կենտրոնում սովորում է 1000 պատանի Գյումրիից և մոտական քաղաքներից ու գյուղերից: Մեկ ամսվա ընթացքում Գյումրիի «Թումո»-ն կհամալրվի 35 նոր համակարգչով և աշխատասեղանով, ինչը հնարավորություն կտա գրանցել և դասերի հրավիրել արդեն իսկ սպասման հերթագրված պատանիներին,...

Վանաձորի Թումոն կհյուրընկալի մինչև 2000 ուսանողի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016թ.-ին Վանաձորում կբացվի Թումո ստեղծարար տոխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնի բացման նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, իսկ գործարկումն ու ծրագրի իրականացումը իր վրա կվերցնի Սիմոնյան կրթական հիմնարամը: Կենտրոնը կհյուրընկալի 1000-ից 2000 ուսանողների և 12-18 տարեկան պատանիներին կառաջարկի գիտելիքներ 4 հիմնական ոլորտներում՝...

1 2 3 4 6
Էջ 3 - 6-ից