Tag Archives: UITE

Ազատամուտի «Արմաթի» սաները պատմել են իրենց ձեռքբերումների ու նպատակների մասին

Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները պատմել են իրենց ձեռքբերումների, ցանկությունների ու նպատակների մասին: «Որոշել եմ դառնալ ինժեներ, ոչ թե ծրագրավորող, քանի որ վերջինս բոլորովին այն չէ, ինչ ուզում եմ: Աշխատելու եմ արհեստական բանականությամբ աշխատող մի ռոբոտ ստեղծել: Ռոբոտաշինության...

Կանցկացվի ամառային ՏՏ ճամբար սփյուռքի և Հայաստանի դպրոցականների համար

Հայաստանում կանցկացվի ամառային տեխնոլոգիական ճամբար սփյուռքի և ՀՀ-ի դպրոցականների համար: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարը հրավիրում է Սփյուռքի դպրոցականներին իրենց ամառային արձակուրդն անցկացնել հայրենիքում՝ հասակակիցների հետ համատեղելով ակտիվ հանգիստը, հայրենաճանաչությունն ու ինժեներական դասընթացները: 8 օրյա...

Ախթալայում տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է  համագործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:  Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: Այս համագործակցությամբ կողմերը կհամատեղեն իրենց...

Մեկնարկել է «Անօդաչու թռչող սարքերի» ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթների գրանցումը

Մեկնարկել է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթների գրանցումը: Մրցույթների նպատակն է Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին և բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը: «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթին կարող են դիմել մինչև...

Բանակից ՏՏ ոլորտ. Սիներջի ընկերությունն անվճար դասընթացներ կանցկացնի

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում Սիներջի ընկերությունը ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար: Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը: Ընկերության կողմից անցկացված...

«Արմաթ»-ի սաները կարող են թվայնացնել թղթային գծագրերի արխիվներ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 220 սաներ արդեն պատրաստ են իրականացնել թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացման աշխատանքներ: Արևմտյան երկրներում, (օրինակ` Գերմանիայում)  շինարարական և մեխանիկական գծագրերի արխիվները դեռ պահպանվում են թղթային տեսքով, սակայն վերջիններիս համար թվայնացումն օրեցոր արդիական է դառնում: Այս առիթով,...

«Արմաթի» սաները ցուցադրել են ձեռքբերումները

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են վերջին տարվա ընթացքում: Նրանք հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ: Բացի այդ,...

Նոր «ԱրՄաթ» Գյումրիում

Հունվարի 25-ին Գյումրու «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: Այն Գյուրիում թվով 10-րդն է: «ԱրՄաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով: Խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Գյումրու և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից...

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Global Game Jam միջազգային հեքեթոնը

2017թ․ հունվարի 20-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Global Game Jam խաղերի միջազգային հեքեթոնը։ Այն կնպաստի ոլորտի մասնագետների և ընկերությունների միջև շփման ակտիվացմանը, կմեծացնի հետաքրքրությունը ծրագրավորման և հատկապես խաղերի ստեղծման նկատմամբ: GGJ խաղային հեքեթոնը կտևի 48 ժամ։ Տեղում կհայտարարվի ստեղծվելիք խաղի տարվա թեման,...

«Արմաթ»-ը, Synergy-ն ու Localz-ը ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի են արժանացել

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում...

1 3 4 5 10
Էջ 4 - 10-ից