Tag Archives: Yandex

Яндекс-ը թողարկել է իր առաջին խելացի բարձրախոսը

Яндекс ընկերությունը թողարկել է իր առաջին սեփական արտադրանքը` Яндекс.Станция անունով սմարթ բարձրախոսը:  Яндекс.Станция ունի ընկերության ձայնային օգնականի ծրագրային ապահովում: Այն կատարում է  տարբեր հանձնարարություններ, հիշեցնում է կարևոր իրադարձությունների մասին, զարթուցիչ է դնում, երաժշտություն է միացնում, կարողանում է գտնել տեսանյութեր և այն...

«Յանդեքսը» ապահովում է պիրատային ռեսուրսների 3/4-րդը

«Յանդեքս» որոնողական համակարգն ապահովում է պիրատային ռեսուրսների 3/4-րդը, հայտարարել է ivi առցանց կինոթատրոնի  գործադիր տնօրեն Օլեգ Տումանովը: Այս մասին փոխանցում է РБК-ն: Տումանովի տվյալով՝ «Յանդեքս»-ը մատակարարում է իրականացնում պիրատային կայքերի այցելուների 78 %-ի համար: Անձամբ ivi-ն օգտվում է որոնման համակարգի...

Երևանում տաքսի ծառայություններից նախընտրում է Yandex Taxi-ն

Gallup International Association in Armenia-ն Երևանում հարցում է անցկացրել` պարզելու, թե որ վիրտուալ տաքսի ծառայությունից են օգտվում հայերը։ Հարցմանը մասնակցել են նրանք, ովքեր ամսվա կտրվածքով գոնե մեկ անգամ օգտվում են տաքսի ծառայություններից: Հարցմանը մասնակցելու մեկ այլ պայման էր տարվա ընթացքում...

Գործարկվել է «ռուսական Amazon»-ի բետա տարբերակը

Сбербанк-ը և Яндекс ընկերությունը թողարկել են «Беру» առցանց-խանութի բետա տարբերակը։ Ընկերությունից հայտնում են, որ նոր փորձնական տարբերակը հասանելի է ինչպես  երկու ընկերության աշխատակիցների համար այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր կցանկանան փորձարկել հարթակը։ Ծրագրվում է ծառայությունը պաշտոնապես թողարկել 2018-ի աշնանը։ Փորձնական...

«Յանդեքս Նավիգատոր»–ում ձայնային օգնական կա

«Յանդեքս Նավիգատորում» հայտնվել է ձայնային «Ալիսա» օգնականը։ Այս մասին նշված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Ձայնային կառավարման գործառույթը մինչև Ալիսայի ի հայտ գալն էլ կար։ Սակայն այժմ ձայնային օգնականը կհաղորդակցվի վարորդների հետ, կօգնի լուծել խնդիրները, չի շեղի ճանապարհից։ Ալիսան կկառուցի...

«Ռոսկոմնադզոր»-ը արգելափակել է Yandex-ի, VKontakte-ի և Facebook-ի IP հասցեները

Ապրիլի 27-ի գիշերը «Ռոսկոմնադզոր»-ի արգելված կայքերի ռեեստրում հայտնվել են «Յանդեքս»-ի, ինչպես նաև  RuNet-ում գործող սոցցանցերի՝ VKontakte-ի, Twitter-ի, Facebook-ի և Odnoklassniki-ի  IP հասցեները: Առաջիններից մեկը արգելափակումը նկատել է RKNShowtime Telegram ալիքը, որը հետևում է արգելափակված ռեսուրսների ցանկի ընդլայնմանը: «Արգելափակվել են Yandex-ի...

Яндекс–ն Android-ում նոր գործառույթ է ավելացրել

Яндекс-ն Android–ի համար նախատեսված բջջային հավելվածում թարմացումներ է թողարկել, որտեղ ավելացրել է նաև  զանգողի հեռախոսահամարի տվյալների գրանցումը: Եթե  ձեզ զանգահարում են անծանոթ հեռախոսահամարից նոր գործառույթը Яндекс.Справочник-ի մեջ փնտրում է տվյալներ այդ հեռախոսահամարի մասին: Справочник-ում կա մոտ 5 միլիոն ընկերության տվյալներ։...

Յանդեքսը սկսել է Երևանում «չափել» խցանումները

Յանդեքսը սկսել է տասը բալանոց համակարգով գնահատել Երևանի փողոցների ծանրաբեռնվածությունը: Նավիգատորում և Յանդեքս․Քարտեզներում հայտնվել է լուսացույց, որը բալերով գնահատում է ընդհանուր ճանապարհային իրավիճակը: 0-3 բալ՝ ճանապարհներն ազատ են, 4-6 բալ՝ երթևեկությունը ծանրաբեռնված է, 7-10 բալ՝ լուրջ խցանումներ են: Խցանումների վերաբերյալ տեղեկատվությունը թույլ...

Yandex-ն առաջին անգամ ցուցադրել է իր ինքնավար տաքսիի ուղևորությունը Մոսկվայի փողոցներում (տեսանյութ)

Yandex.Taxi-ի ինքնավար ավտոմեքենան փորձաշրջան է անցնում Մոսկվայի փողոցներում։ Ընկերությունն իր YouTube–ի ալիքում տեղադրել է նոր տեսանյութ, որտեղ ցուցադրում է ինքնավար տաքսիի աշխատանքը։ Տեսանյութում կարելի է տեսնել, որ ավտմեքենան ինքնուրույն կառավարվում է, կողմնորոշվում այլ մեքենաների, ճանապարհային նշանների հետ, նաև շրջանցում է...

Yandex-ն ու Uber–ը միավորվեցին. ծառայությունը կգործի նաև Հայաստանում

Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի պատվիրելու համակարգը՝ Uber-ը և ռուսական Yandex-ն ավարտին են հասցրել Ռուսաստանում և հարևան երկրներում տաքսի ծառայությունների միաձուլման պայմանագիրը: Uber-ն ու Yandex-ը դեռևս նախորդ տարի հայտարարել էին Ռուսաստանի 127 քաղաքներում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իրենց գործառույթների...

1 2 3 4 7
Էջ 3 - 7-ից