Tales of Neto. հակակոռուպցիոն խաղ Թումոյի սաներից

Թումոյի սաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ (3D) խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացվում են կոռուպցիայի հետևանքները և առաջարկվում լուծումներ: «Նետոյի առասպելը»  (Tales of Neto) նախատեսված է 12-24 տարեկան պատանիների ու երիտասադների համար:

Խաղի ընթացքում խաղացողը ճամփորդում է կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպեսիք են յուրացումը, իշխանության չարաշահումը, կաշառքը և այն, խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ, այսպիսով պայքարել աշխարհի զարգացման և բարելավման համար:

Նետոյի առասպելը ստեղծել են 16-20 տարեկան Թումոյի աշակերտները կենտրոնի մասնագետների ղեկավարությամբ և աջակցությամբ: Նախագծի վրա աշխատել են 10-15 հոգի, ղեկավարը՝ Հարմիկ Ազարյանն է: Ստեղծման աշխատանքներն ընթացել են 1 տարուց ավել: Խաղի առաջին աշխարհը կթողարկվի մայիսին: Ամբողջական տարբերակով iOS և Android համակարգերի համար այն հասանելի կլինի այս տարվա օգոստոսին: Նախատեսվում է նաև ունենալ web տարբերակ:

Նշենք, որ նախագիծն իրականացվել է Եվրամիության  և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ:

 

Նունե Գրիգորյան