Telegram-ը ալգորիթմի ստեղծման մրցույթ է հայտարարել՝ $100 000 մրցանակային ֆոնդով

BERLIN, GERMANY - DECEMBER 14: The Logo of cloud-based instant messaging and voice over IP service Telegram is displayed on a smartphone on December 14, 2018 in Berlin, Germany. (Photo by Thomas Trutschel/Photothek via Getty Images)

Telegram-ը հայտարարել է մրցույթ և սահմանել 100 հազար դոլար մրցանակային ֆոնդ՝ նորությունների դասակարգման ալգորիթմ ստեղծելու նպատակով:

Մասնակիցները պետք է ստեղծեն մի ալգորիթմ, որը պետք է առանձնացնի ռուսերեն և անգլերեն լեզուներով նյութերը, առանձնացնի նորությունները, ըստ թեմաների խմբավորի դրանք, նույն թեմայի նորությունները հավաքի սյուժեի տեսքով և ըստ կարևորության առնաձնացնի դրանք:

Մրցութային նախապայմանների մեջ նշվում է նորությունների 7 թեմատիկ ուղղություն՝ հասարակություն, տնտեսություն, տեխնոլոգիաներ, սպորտ, Ժամանց, գիտություն և հոդվածներ, որոնք բացակայում են վերը նշված թեմաներում:

Մրցույթի այս փուլում հաղթողները կանցնեն հաջորդ փուլ, որի մրցանակային ֆոնդը կրկին 100 000 դոլար է: