Telegram-ն ու Firechat-ը ՀՀ-ում ցույցերի օրերին ներբեռնումների թռիչքային աճ ունեին

Telegram մեսենջերը, որը՝ կարգավորումներ փոխելու դեպքում, կարող է աշխատել անգամ արգելափակումից հետո, ապրիլի 22-23-ի դրությամբ առաջին-երկրորդ հորիզոնականներն է զբաղեցնում ՀՀ-ից ներբեռնվող հավելվածների շարքում։

AppAnnie համակարգի տվյալներով, մեսենջերի հետ «մրցում է» Riseup խաղը։ Telegram-ը ներբեռնումների աճի շնորհիվ բարձրացել է   10 հորիզոնականով։

Firechat հավելվածը, որը թույլ է տալիս կապել մոտակայքում գտնվող մարդկանց հետ անգամ կապի բացակայության պայմաններում, դարձել է iPhone համար թիվ 7 ներբեռնվող հավելվածը Հայաստանից այն դեպքում, երբ նախօրեին չէր մտնում անգամ թոփ-500-ի մեջ։

Android-համակարգով ներբեռնումների քանակով Telegram-ն ապրիլի 23-ի դրույթամբ 24-րդ հորիզոնականում է՝ ապրիլի 21-ի համեմատ աճելով 28 հորիզոնականով։ Մեսենջերների թվում այն 5-րդն է՝ աճելով 3 հորիզոնականով։