Telegram-ում թույլատրվում է ջնջել զրուցակցի ուղարկած նամակները

Ընկերությունը կարծում է, որ իր օգտատերերը պետք է նամակագրությունը ամբողջապես ղեկավարելու իրավունք ունենան, այդ իսկ պատճառով նոր, խոշոր թարմացման մեջ Telegram-ի հեղինակները նոր գործառույթ են ավելացրել, որը թույլ է տալիս ջնջել զրուցակցի նամակները։

Այս մասին գրված է ընկերության պաշտոնական բլոգում։ Ըստ մեսինջերի ղեկավարի, նամակագրությունը կարող է օգտագործվել ընդդեմ մարդու, այդ իսկ պատճառով այսուհետ բոլոր օգտատերերը հնարավորություն կունենան ջնջել ոչ միայն իրենց, այլ նաև զրուցակցի նամակները։ Նամակները զրուցարանից հեռացնել հնարավոր կլինի այն ուղարկելուց հետո ցանկացած ժամանակահատվածում։

Բացի այս, կարելի է նաև կարգավորել, հաշվի տեսանելիությունը վերաուղարկված նամակագրություններում, ինչպես նաև օգտատերերը կարող են կարգավորել անձնական հաշվի գլխավոր լուսանկարի տեսանելությունը։

Օգտատերերը կարող են նաև սթիքերներ, GIF ֆայլեր փնտրել զրուցարանում, ինչն առաջ հնարավոր չէր։ Այս թարմացումն առաջինը նկատել են մեսինջերի iOS տարբերակի օգտատերերը։