«Տերմինատոր-2» ֆիլմում գործածված Harley-Davidson մոտոցիկլը կվաճառվի աճուրդում

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր-2. Դատաստանի օրը» ֆիլմում գործածված Harley-Davidson հայտնի մոտոցիկլը կվաճառվի Icons Legends of Hollywood Auction աճուրդում:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Առնոլդ Շվարցենեգերի վարած FLSTF Fat Boy մոդելը պլանավորվում է վաճառել առնվազն 250 հազար դոլարով:

Նշվում է, որ մոտոցիկլի տեխնիկական վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան:
Հայտնի է, որ Harley-Davidson մոտոցիկլետները սիրված են ոչ միայն Հոլիվուդում, այլ նաև՝ ամբողջ աշխարհում: Այսպես, վերջերս շվեյցարական Bündnerbike-ն ստեղծել է աշխարհի ամենաթանկարժեք մոտոցիկլետը՝ Harley-Davidson Softail Slim S չոպպերի հիման վրա: Մոտոցիկլետի արժեքը 1.8 միլիոն շվեյցարական ֆրանկ է:

Հատկանշական է, որ Blue Edition անվանումը ստացած մոտոցիկլետը զարդարել են 360 ադամանդով, ներկառուցված ժամացույցով և ոսկեզօծ դետալներով: