Tesla-ն պաշտոնական կայքում կարճ շորտեր է վաճառում

Tesla-ի պաշտոնական կայքում վաճառքի են հանվել հատուկ սպորտային շորտեր։

Tesla-ի շորտերը կարմիր գույնի են, հետևի մասում էլ գրված է «S3XY», որն ուղիղ հղումէ տալիս մեքենայի մոդելներին՝ Model S, Model 3, Model X և Model Y։ Նկարագրության մեջ գրված է, որ շորտերը կարված են կերպասե կտորից ու կթողարկվի սահմանափակ քանակով։

Դեռ հուլիսի սկզբին Մասկը խոստացել էր, որ երբ ընկերության կապիտալը հատի 200 միլիարդ դոլարի սահմանը, նա շորտեր կարտադրի։ Դատելով ամենից, սա ավելի շուտ թրոլինգ ու ծաղր է բոլոր այն ներդրողների նկատմամբ, որոնք թերահավատորեն էին վերաբերվում ընկերությանը։

Անգլերենում shorts բառը նշանակում է շուկայում կարճ դիրքի կրողներ, որոնք խաղում են գնանկման վրա։ Նրանք բրոկերներից պարտքով արժեթղթեր են վերցնում ու վերավաճառում դրանք այն հույսով, որ կկարողանան ավելի բարձր գնով վաճառել ու գոնե ինչ-որ եկամուտ ունենան։  

Շորտերի գինը 69 դոլար 42 ցենտ է (կայքում գինն ավելի ճշգրիտ է ներկայացված- $69,420)։ Սա կարող է հղում լինել Մասկի այն կատակին, որ նա ծնվել է ապրիլի 20-ից 69 օր անց (4/20-ը նաև մարիխուանային օգտագործման սիմվոլն է)։