Tesla–ն ցուցադրել է iphone–ի համար նախատեսված անլար լիցքավորիչը

Tesla–ն ներկայացրել է iPhone–ների համար նախատեսված power-bank–երի նոր շարք`  Qi ստանդարտով։

Զարմանալին այն է, որ դրանք նախատեսված են, ոչ թե մեքենայում լիցքավորելու համար, այլ հենց սմարթֆոնների։  

Արտաքինից ոչնչով չտարբերվող լիցքավորիչը անլար է։  Ինչպես նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, լիցքավորիչի դիզայնը ընկերության համար ստանդարտ ձևաչափի մեջ է արված։  Լիցքավորիչն այնքան հզոր է, որ թույլ կտա  iPhone X և  iPhone 8/8 Plus մոդելները լիցքավորել 2–ական անգամ, իսկ  iPhone SE  մոդելը միանգամից` երեք։ Եթե գաջեթը անլար լիցքավորման տեխնոլոգիա չունի, ապա հեշտությամբ այն կարելի է միացնել USB լարի միջովոց։ Այդ առումով լիցքավորիչը ունիվերսալ է։