Tesla ընկերությանը երկու տարի է անհրաժեշտ լիովին ինքնակառավարվող ավտոմեքենա թողարկելու համար

Շատ ավտոարտադրողներ աշխատում են ինքնակառավարվող ավտոմեքենա ստեղծելու վրա: Սակայն նրանցից ոչ մեկն առայժմ հրապարակավ չի հայտարարել, թե երբ կթողարկի նմանատիպ ավտոմեքենա, բացառությամբ Tesla ընկերության ղեկավար Էլոն Մասկի:

Նա հայտարարել է, որ կազմակերպությանը երկու տարի է մնացել լիովին ավտոնոմ ավտոմեքենա ստեղծելու համար: Մասկը խոսել է այն մասին, որ ընկերությունը գրեթե բոլոր անհրաժեշտ պարագաներն ունի նման գաղափարն իրագործելու համար: Չնայած այս հայտարարությանը` իրականում գործընթացը կարող է ավելի երկար տևել,  ինչպես նշում են վերլուծաբանները:

Շատ ավտոարտադրողներ կասկածանքով են մոտենում Մասկի նման հայտարարությանը:  Jaguar ընկերության ինժեներներից մեկն ասել է, որ ծրագրի ձախողման պատճառով ինքնակառավարվող ավտոմեքենաների գաղափարը հետին պլան կմղվի առնվազն մեկ տասնամյակով:

Աղբյուրը` Mashable