Իլոն Մասկը հայտնել է, որ ինքնավար տաքսիները կգործարկվեն 2020-ին

Tesla-ն առանց վարորդ տաքսիները կարող է գործարկել արդեն 2020 թվականին։ Այս մասին Պալո Ալտոյում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտնել է Իլոն Մասկը։ Ընդ որում, Tesla-ն կսկսի մեքենաներ թողարկել առանց ղեկի։ Ռոբոտաքսիները ընկերությունը կկիրառի սահմանափակ քանակությամբ՝ հավելելով, որ հաջորդ տարի արդեն համաձայնություն ձեռք կբերեն մեկ երկրի հետ։

Ինքնավար մեքենաների գործածմանը նպաստում է նաև տեղեկատվությունը, որը հավաքում են Tesla-ում։ Ըստ Մասկի, թողարկվելիք մոդելներում կա համակարգ արդեն, որը թույլատրում է անցում կատարել ավտոպիլոտ կարգավիճակին։ Ընկերությունը միայն պետք է կատարելագործի սոֆթային հատվածը։ Մեքենաները կարելի է պատվիրել Uber-ի և Lyft-ի միջոցով։