Tesla Model 3-ը նոր ռեկորդ է սահմանել

Կոլորադո նահանգում բնակվող Tesla Model 3 վարորդները նոր  ռեկորդ են սահմանել՝ մեկանգամյա լիցքավորմամբ անցնելով 606 մղոն ճանապարհ: Նշենք, որ նրանք գերազանցել են Tesla Model S-ի ռեկորդը, որը օգոստոսին մեկ լիցքավորմամբ անցել էր 580 մղոն ճանապարհ:

Ռեկորդի պատճառը  հիպերմայլինգն է, որի ընթացքում վարորդները մեքենան վարում են առանց դադարների և ամենաքիչ արագությամբ: Կոլորադոյի բնակիչները մարտկոցի աշխատանքին չխանգարելու համար անջատել են անգամ մեքենայի օդափոխման համակարգը: