Բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված սմարթֆոնների լավագույն 5-յակը

 Motorola Razr V3

Թողարկման տարեթիվը 2004 թվականն է:

Վաճառքների ընդհանուր թիվը 130 մլն օրինակ է:

Իր ժամանակների խորհրդանիշ դարձած Motorola Razr V3-ը տարբերվող և գեղեցիկ դիզայնի շնորհիվ գրանցել է վաճառքների անհավանական ցուցիանիշ և մինչև օրս էլ շարունակում է մնալ մարդկանց հիշողության մեջ։

  Nokia 2600

Թողարկման տարեթիվն է   2004 թվականը:

Վաճառքների ընդհանուր թիվը 135 մլն օրինակ է:

Այս բավականին պարզունակ, ոչ մեծ՝ 1,5 դյույմ դիսփլեյով բջջային հեռախոսն իր ժամանկներում գրավել է շատերի ուշադրությունը։ Հեռախոսը չի ունեցել ո՛չ տեսախցիկ, ո՛չ էլ Bluetooth-ի հնարավորություն։ Բջջայինն, սակայն, ուներ մեկ կարևոր առավելություն․ գնային առումով այն հասանելի էր և բավականին արդյունավետ էր աշխատում։

  Samsung E1100

Թողարկման տարեթիվը՝ 2009թ․

Վաճառքների ընդհանուր թիվը՝ 150 մլն օրինակ

Ինչպես Nokia 2600-ի պարագայում էր, այս տարբերակում նույնպես օգտատերերը նախապատվությունը տալիս են բջջայինի հեշտ օգտագործելիությանը, պարզությանը և էներգիայի երկար պահպանմանը։ Այս տարբերակն սովորական ռեժիմում կարող է շարունակել աշխատել շուրջ 13 օր։ Հեռախոսն ունի 1 ՄԲ ներքին հիշուղություն։

 Nokia 6600

Թողարկվել է  2003թվականին, վաճառվել՝ 150 մլն օրինակով:

Այս հեռախոսի դիզայնի հետ կապված կարծիքները սկզբնական շրջանում բավականին հակասական են եղել․ ոմանք հավանել են այն, մյուսները՝ ոչ։  Հեռախոսը վաճառքների սկզբնական շրջանում դրա գինն աճ է գրանցել՝ հասնելով 600 եվրոյի։

 Nokia 1100

Թողարկվել է 2003թվականին, իսկ վաճառքների ընդհանուր թիվը՝ 250 մլն օրինակ է:

Բոլոր ժամանակների ամենավաճառվող սմարթֆոնը եղել է հենց Nokia 1100-ն է։ Հեռախոսն ուներ պարզ, բայց հետաքրքիր դիզայն։ Անկախ ֆինանսական հնարավորություններից, այս հեռախոսը հասանելի էր  բոլորին։ Nokia 1100-ն ներսում ուներ լուսարձակիչի հնարավորություն։