Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հանրահայտ The Hour of Code միջոցառմանը

hour-of-code-logo«Այբ» դպրոցի նախաձեռնությամբ, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) և «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ընկերության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի The Hour of Code միջոցառումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Այբ» դպրոցում:

The Hour of Code-ը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորել տարատեսակ ծրագրավորման լեզուներ և մոտեցումներ: Այս տարի ողջ աշխարհում մասնակցելու են ավելի քան 45 հազար դպրոց և 100 միլիոն մասնակից:

Նշենք, որ այս միջոցառման մասնակիցների համար ծրագրավորման որևէ լեզվի իմացությունը պարտադիր չէ: The Hour of Code  միջոցառումը տևելու է 2-3 ժամ: Անգլերենի իմացությունը պարտադիր է: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան համակարգիչ կամ պլանշետ:

Տարրական դպրոցի մասնակիցները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ:

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվեք այստեղ։ Գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 10-ը: Տեղերը սահմանափակ են: Գրանցված մասնակիցների ընտրությունը կկատարվի կազմակերպիչների կողմից և նախապես կտեղեկացվի:

The Hour of Code միջոցառման մասին տեղեկացեք այստեղ: