Իմ գլխավոր նպատակն է տեսնել Apple–ի զարգացումը. մտքեր Apple–ի ղեկավար Թիմ Քուկից

Apple ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Քուկը  իր մտքերով կիսվելու մեծ սիրահար է։ Տեխնոհսկան երբեք չի զլանում խորհուրդներ տալ, ոգեշնչել ու անհրաժեշտ ուղին ցույց տալ մարդկանց։ Ittrend.am–ը ներկայացնում է մտքեր Apple ընկերության ղեկավարից։

 

  • Նրանց, ում մենք շատ բան ենք տալիս, հետագայում դա կվերադարձնեն մեզ։
  • Մենք երբեք նպատակ չենք ունեցել շատ գումար աշխատել։ Մեր գլխավոր նպատակը եղել է հարստացնել մարդկանց կյանքը։
  • Իմ գլխավոր նպատակն է տեսնել Apple–ի զարգացումը և թե ինչպես է այստեղ ծնունդ առնում հերթական նոր տեխնոլոգիան։
  • 90%    ինտերնետ թրաֆիկը բաժին է հասնում մեր iPad–ին։ Այս պլանշետը դարձել է մարդկանց առօրյայի մի մասը։ Հաճելի է գիտակցել, որ այն դրված չէ մի անկյունում, այլ օգտագործվում է։
  • Ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր բարձր գին են վճարում սարքերի համար գնից չէ, որ հիասթափվում են։ Նրանք սարքը բացում են և երբեք այն իրենց ակնկալիքները չի արդարացնում։ Եվ շահավետ առևտրի ազդեցությունը միանգամից անցնում է։
  • Ես տեսել եմ, թե ինչ էր կատարվում, երբ մահացավ Ուոլթ Դիսնեյը։ Բիզնեսը կանգնել էր և մարդիկ նստում էին ժողովներին ու ենթադրում, թե ինչ կարող էր անել Ուոլթը նրանց փոխարեն։ Ես չեմ ուզում, որ մարդիկ նստեն ու մտածեն` ինչ կանեի ես։ Ես ուզում եմ` նրանք գործեն նաև առանց ինձ։
  • Երբ ես նայում եմ Apple–ի թիմին, ես գիտակցում եմ, որ մենք ունենք ամենալավ դւիզայներին, տեխնոլոգներին ու մարկետինգի ոլորտի հսկաներին։
  • Լավ արտադրանքը չի նշանակում բարձր գին, այլ նշանակում է` առաջարկին համարժեք գին։ Եթե մենք կարող են ստանալ լավ արտադրանք և դրանով շուկայում մեծ գումարներ աշխատել, դա հրաշալի է։
  • Apple–ի նման ընկերություն ղեկավարելը գրեթե նույն է ինչ ղեկավարել կաթի բիզնեսը։ Անցել ես պիտանելիության ժամկետը` խնդիրներն անպակաս են։