Touch ID-ն այլևս չի պաշտպանի օգտատերերի տվյալներիը

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պատմել են մատնահետքի սքաների բացթողումների մասին։ Այս մասին անգամ մի ամբողջական թեզ է գրվել, որը ներկայացվել է Լոս Անջելեսում։

Պազրվում է՝ հնարավոր է նեյրոցանցին սովորեցնել գեներացնել մատնահետքը, իսկ իրենց նոր տեխնոլոգիան գիտնականները կոչել են  DeepMasterPrints։ Թեստավորման առաջին փուլը ցույց է տվել, որ մատնահետքի սքաները <<յուրային>> է համարում ամեն 5-րդ գեներացրած մատնահետք։ Սա այն դեպքում երբ  Touch ID տեխնոլոգիան կարող է սխալվել  1000 մատնահետքից 1-ի դեպքում։

Ըստ փորձագետների արգելքը կարելի է շրջանցել, քանի որ սմարթֆոնները մատնահետքը սքանավորում են ոչ ամբողջապես։

Touch ID-ն նորագույն տեխնոլոգիա է, որ պահպանում է տվյալների անվտանգությունը։ 2017 թվականին  Apple-ը թողարկեց իր առաջին Phone-ը, որն ուներ  Face ID՝ դեմքի սքանավորման համակարգ։