Touch ID-ն կտեղակայվի iPhone-ի կողային եզրին

Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն (Ming-Chi Kuo) հայտնել է, որ Apple-ը նախատեսում է 2021 թվականի առաջին կեսին iPhone թողարկել, որը կողային եզրին կունենա Touch ID։ Հիշեցնենք, որ Apple Touch ID-ն սմարթֆոնների արդի սերնդի մեջ սկզբունքորեն բացակայում է։

Կուոն պնդում է, որ iPhone-ի ապագա մոդելը LCD-դիսփլեյ կստանա և, ըստ այդմ, բավականին մատչելի կլինի: Վերլուծաբանը նշել է, որ մատնադրոշմի սքաները կունենա նոր դիզայն, սակայն՝ ինչպիսի, Կուոն չի հստակեցրել։

MacRumors հրատարակությունը նաեւ հիշեցնում է, որ անցյալ ամիս վերլուծաբանը հայտարարել էր, թե այսպես կոչված iPhone SE 2 Plus-ը կստանա 5.5-դյույմանոց կամ 6.1-դյույմանոց էկրան եւ այդպիսով միջանկյալ դիրք կզբաղեցնի iPhone 8 Plus-ի եւ iPhone 11-ի միջեւ։