Արտոնյալ պայմաններ` եվրոպական ձևաչափով

Օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են անձամբ պլանավորել իրենց հանգիստը: Աճող պահանջարկը բավարարելու համար զուգահեռ ավելանում է նաև առաջարկը, ինչի արդյունքում էլ այսօր ունենք հյուրանոցների, ավիատոմսերի և այլ ծառայությունների ամրագրման համար նախատեսված մի շարք on-line ռեսուրսներ՝ հարյուր հազարավոր տարբերակներով և յուրահատուկ զեղչային համակարգերով: Այս ամենը գիտակցելուց հետո, բնականաբար, ինքդ քեզ բռնացնում ես այն մտքի վրա՝ ի՞նչ կա մտածելու. կարող ես ամեն ինչ առցանց  (online)  տարբերակով ամրագրել, իսկ քեզ կմնա միայն ճամպրուկդ հավաքել ու ցանկության դեպքում հրաժեշտ տալ մնացողներն: Բայց սպասի´ր, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ: Այսօր նմանատիպ ծառայություններից օգտվողներից շատերը հաճախ կանգնում են այնպիսի խնդիրների առջև, որոնք ոչ թե քեզ օգնում են ժամանակդ և ֆինանսական միջոցներդ առավել արդյունավետ տնօրինել, այլ ուղիղ հակառակը. գրպանիդ և նախասիրություններիդ համապատասխան պատկերացրած և ամրագրած տարբերակդ պարզվում է, որ իրականության հետ ոչ մի առնչություն չունի ՝ էլ չասած ծախսած նյարդերիդ և ժամանակիդ մասին:

Քեզ անհրաժեշտ է լայն ընտրության հնարավորություն տվող և վստահելի մի ռեսուրս, որը կօգնի ոչ այդքան հեշտ խնդիրը գլուխ բերել:

Փորձեցինք ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե ինչ ունենք մենք ծառայությունների այս ոլորտում, կա՞ արդյոք այնպիսին, որը կլուծեր առաջ քաշված խնդիրը:

Ի ուրախություն մեզ՝ գտնվեց բավականին հարմար տարբերակ, որը շուկայում գործում է գրեթե 20 տարի: Atlantis Holding-ի անդամ երեք կազմակերպություններ՝ Saturn Reisebuero (Ավստրիա) (հիմնադրված՝ 1976թ.), Atlantis Tour (Չեխիա) (հիմնադրված՝ 2006թ.) և Atlantis Tour Հայաստանը (հիմնադրված՝ 1996թ.), որոնք հավատարմագրված են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից և հանդիսանում են Ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի վճարման և փոխհաշվարկման համակարգի (BSP-Billing and Settlement Plan) անդամ, թողարկել են ճանապարհորդական ծառայությունների առցանց  (online)  համակարգ, որն իր մեջ ներառում է ավելի քան 400 միջազգային ավիափոխադրողների ծառայություններ, 500 000 և ավելի հյուրանոցային ցանցեր և հյուրանոցներ, աննախադեպ տուրիստական փաթեթներ, տրանսֆերներ աշխարհի ավելի քան 100 երկրներում, էքսկուրսիաներ, տուրեր ամբողջ աշխարհով մեկ և այս ամենը մրցունակ և անհամեմատ ցածր սակագներով:

Այս ամենի հետ մեկտեղ Atlantis Holding-ի ակումբի անդամների համար տրամադրվում են լրացուցիչ արտոնյալ պայմաններ մինչև 5% ավիատոմսերի գնման դեպքում, իսկ հյուրանոցների ամրագրման դեպքում մինչև 10% ավելի ցածր սակագին: Հոլդինգի մեկ այլ անդամ Ատլանտա Յուրոփիան Էյուեյս-ի ավիատոմսերի ձեռք բերման դեպքում Ձեզ կտրամադրվի մինչև 6% ավելի ցածր գին: Հոլդինգի անդամ Բոհեմիան Ռեսորթ հյուրանոցային համալիրում սենյակ պատվիրելու դեպքում ստացեք մին չև  20% արտոնյալ պայմաններ սահմանված սակագնից:

Գործընթացը բավականին պարզ է՝ առցանց  (online)  համակարգի կորպորատիվ հաճախորդների ծառայություններից օգտվելու համար էլեկտրոնային փոստի միջոցով ստանում եք մուտքանուն և գաղտնաբառ, որը հետագայում հնարավորություն ունեք փոփոխելու: Ակումբի անդամակցության տրամադրվող  արտոնյալ պայմանները տարածվում են նաև ոչ առցանց  (online)  գնումների վրա:

Խոստովանեք, որ առաջարկը բավականին գրավիչ է: Փորձեցինք Ատլանտիսի հայաստանյան գրասենյակից ճշտել, թե բացի վերոնշյալ զեղչային համակարգից բացի էլ ինչ առավելություններ ունի Հոլդինգի անդամ լինելը:

Պարզվում է, որ մենք կարող ենք վճարումներն իրականացնել ոչ միայն բանկային քարտերով՝ առանց սպասարկման վճարի, այլև նախապես համալրված դեպոզիտային հաշվից: Ի դեպ, կա նաև վճարման կանխիկ տարբերակ կազմակերպության գրասենյակներից ցանկացածում (Երևան, Պրահա կամ Վիեննա), ինչպես նաև ստանալ համապատասխան տեղեկատվություն կամ կատարել փոփոխություն գործարքում՝ համաձայն հրապարակված կանոնների, որը ի դեպ աննախադեպ հնարավորություն է առցանց  (online) ծառայությունների ամրագրման դեպքում։

Սովորության համաձայն նախ չհավատացինք (ամեն ինչ չափազանց լավ էր թվում), հետո փորձեցինք պարզել, թե ովքեր են այս Հոլդինգի անդամները, կա՞ն արդյոք այնպիսինները, որոնց մենք ճանաչում ենք, պարզվեց՝ այո. երգիչ Հայկոն, հանրահայտ բռցքամարտիկ Արթուր Աբրահամը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և շատ ուրիշներ:

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի խոսքով այնպիսի որակ, ինչպիսին առաջարկում է այս կազմակերպությունը, նույնիսկ միջազգային շուկայում ես հազվադեպ հանդիպում: Ամեն ինչ կազմակերպվում է բավականին բարձր մակարդակով: Նույնն էր փաստում նաև Հայաստանի երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ով նույնպես բավականին հաճախ է ճանապարհորդում:

Ինչ վերաբերում է երգիչ Հայկոյին, ապա վերջինս նախ պատմեց, որ օգտվում է այս կազմակերպության ծառայություններից դեռևս 1997թ.-ից, իսկ հետո ընդգծեց «Ատլանտիս տուր»-ի հետ աշխատանքում հատկապես հարմարավետությունը և վստահելիությունը: Նրա բնորոշմամբ հանգիստդ չես կարող իսկապես ստացված համարել, եթե վերոնշյալ երկուսը չեն համատեղվում:

Այս ամենից հետո միակ բանը, որ պտտվում էր մեր գլխում այն էր, թե ինչպես կարող ես դառնալ Հոլդինգի անդամ և ձեռք բերել քեզ այդքան անհրաժեշտ քարտը, եթե մինչ այդ չես ունեցել:

Atlantis Tour-ի տնօրեն Սուրեն Ավագյանը նախ բացատրեց, որ ակումբի անդամներ են այժմ հանդիսանում կազմակերպության հետ երկար տարիների համագործակցության փորձ ունեցող, առաջարկվող ծառայությունների առավելություններից քաջատեղյակ մարդիկ, որոնք բազմիցս օգտվել են Atlantis Holding-ի անդամ կազմակերպությունների առաջարկած թե´ ավիատոմսերի, թե´ հյուրանոցային, թե´ այլ ճանապարհորդական ծառայություններից, սակայն նա չմոռացավ նշել նաև, որ իրենք բարձր են գնահատում հաճախորդներից յուրաքանչյուրի  վստահությունը և մշակել են Atlantis Holding-ի ակումբի անդամակցության քաղաքականություն, ըստ որի որոշակի շրջանառության  գնումներ իրականացնելուց հետո նոր հաճախորդներին ևս տրամադրվում են արտոնյալ պայմաններ:

Կարծես թե այսքանը. մնում է միայն գրանցել այն հասցեները, որոնցով կարող ենք ստանալ առավել մանրամասն տեղեկություններ և հավաքել ճամպրուկները:

Կայքերը տես ստորև՝

www.atlantisholding.at,

www.atlantistour.am, www.saturn.travel, www.atlantis-tour.cz, www.bohemianresort.am: