5 ծրագիր, որոնք կօգնեն պլանավորել և խնայել ճամփորդելիս

Ներկայացնում ենք 5 վեբ–ծառայություն ճանապարհորդությունների սիրահարների համար, ովքեր մշտապես փնտրում են ամենաշահավետ և հարմարավետ տարբերակներն ու ճանապարհները։

GoEuro

Եվրոպայում ճանապարհորդության ընթացքում GoEuro ծառայությունը կօգնի խնայել տրանսպորտով երթևեկելիս։ Հարկավոր է նշել այն հասցեն, ուր ուզում եք հասնել և ծրագիրն ինքնուրույն կվերլուծի և կառաջարկի ամենաօպտիմալ երթուղին, կնշի ամենակարճ ճանապարհը, տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում են այդ ուղղությամբ։ Նույնիսկ կարող եք իմանալ ուղևորության արժեքը։

TripHobo

Սա կօգնի ճամփորդությունը պլանավորելու հարցում։ Այստեղ կարելի է գտնել ավելի քան 14 000 ուղղությամբ ճամփորդական ծրագրեր։ Խելացի օգնականը, անհատական նախասիրությունները հաշվի առնելով, կկազմի հատուկ ձեզ համար նախատեսված ուղևորության ծրագիր` ներառելով մշակությաին, ժամացի, սպորտային և այլ վայրերը։ Այն կարող է օգտակար լինել և՛ միայնակ, և՛ ընտանեկան ճամփորդությունների ժամանակ։ Պետք է նշենք, որ ոչ միշտ է համընկնում ձեր նախատեսած ու հավելվածի առաջարկած բյուջեները։

drungli

drungli–ն առաջարկում է գնել զեղչված ավիատոմսեր։ Այս վեբ–ծառայությունն առանձնանում է user-friendly ինտերֆեյսով, որի համար հիմք է ծառայում Google քարտեզը։

Ավիատոմս գտնելու համար հարկավոր է միայն մուտքագրել քաղաքի անունը, օրերը, նախատեսված գումարը և drungli–ն քարտեզի վրա կապույտ  գնապիտակներով կնշի ձեր բյուջեի սահմաններում հնարավոր տարբերակները, իսկ նարնջագույնով առկա, բայց թանկ տարբերակները, որոնք դիտարկել նույնպես հնարավոր է։

Rome2Rio

Rome2Rio–ն առաջարկում է A–ից B կետ տեղափոխվելու ալտերնատիվ տարբերակներ։ Եթե ցանակնում եք խիստ խնայողություններ անել, ապա այս ծառայությունը կառաջարկի այնպիսի երթուղիներ, որոնք նաև կհետաքրքրացնեն ճամփորդության ընթացքն ավելի, քան ուղիղ թռիչքը։

Google Maps

Google-ն անընդհատ կատարելագործում է իր քարտեզները՝ ավելացնելով նորանոր ֆունկցիաներ: Google Maps-ի հետ մոլորվելն անհնար է: Այն ոչ միայն կօգնի արագ և առանց խցանումների հասնել նպատակակետին, այլև իրական ժամանակում հնարավոր է տեսնել ձեր նախընտրած հաստատության գերբեռնվածության աստիճանը: