TripAdvisor ծառայությունը տուգանվել է կեղծ գնահատականների համար

pic_59c505ad4811bf59bc7c2414e0e115a1Իտալիայի իշխանությունները տուգանել են TripAdvisor տուրիստական ինտերնետ ծառայությունը 500 հազար եվրոյով՝ կայքում առկա գնահատականների համար, որոնք մոլորության մեջ են գցում օգտագործողներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Տուգանքը սահմանվել է Իտալիայի հակամենաշնորհային գերատեսչության կողմից կատարված հետաքննությունից հետո, որը տևել է 7 ամիս։ Իշխանությունները փորձել են պարզել՝ արդյոք ծառայությունը փորձում է միջոցներ ձեռնարկել կայքում կեղծ գնահատականների, կարծիքների դեմ։ Հետաքննության պատճառ է դարձել Իտալիայի մի քանի հյուրանոցների տերերի, ինչպես նաև TripAdvisor-ի օգտագործողների բողոքը։

Հիշեցնենք, որ TripAdvisor-ում օգտագործողները կարող են հյուրանոցների, ռեստորանների, տեսարժան վայրերի վերաբերյալ կարծիքներ ու գնահատականներ թողնել՝ օգնելով կողմնորոշվել ճանապարհորդներին։

TripAdvisor-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայն չեն իտալական իշխանությունների հետ և կբողոքարկեն վճիռը։