Այս տարի արտահանման և արտադրության խնդիրներ ենք ունեցել. TSD-ի հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյան

Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող TSD ընկերությունը վաճառքի է հանել նոր պարզ հեռախոս` Armphonik-ը։ Պարզության վերադարձի, Armphone-ի նոր մոդելների, ինչպես նաև Հայսատանում կանաչ տեխնոլոգիաների զարգացման խնդիրների մասին զրուցել ենք Technology & Science Dynamics ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի հետ։

Armphonik–ի գործառույթները պարզ են, արագ զարգացող սմարթֆոնների շուկայում ո՞րն է պարզ հեռախոս ստեղծելու նպատակը։

– 21–րդ դարում տեխնոլոգիաների բուռն զարգացման ժամանակ ստեղծել ենք այսպիսի պարզ հեռախոս, որը կարող է անհասկանալի է, բայց իրականում կան պատճառներ։ Նույնիսկ փոքր երեխաներն ուզում են ունենալ հեռախոս, սա դարձել է թրենդ։ Բայց որքանով է նպատակահարմար փոքր երեխային նվիրել 100-300 դոլար արժողությամբ խելացի հեռախոս, որի կարիքը այդ երեխան չունի։ Դա գումարի աննպատակ ծախս է։ Բացի այդ, փոքր տարիքի երեխաներին տալով սմարթֆոն, տալիս ենք համացնացին միանալու հնարավորություն և անվերահսկելի է դառնում, թե ինչ կայքեր նրանք մուտք կգործեն։

Երրորդն այն է, որ փոքր երեխան հեռախոսն օգտագործի միայն այն դեպքում, երբ հարկավոր է զանգել։ 5–9 տարեկանների դեպքում պետք է զանգել ծնողներին, տատիկին ու պապիկին անհրաժեշտության դեպքում։

Էկրանի փոխարեն դրված է նկարների հարմարություն, որտեղ կարող է տեղադրել նկարներ և ըստ համապատասան նկարի սեղմել կոճակը ավտոմատ զանգահարելու համար։ Հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը 5 վայրկայն սեղմելու դեպքում` 4 համարներում գրանցված անձինք կստանան հեռախոսազանգ և տեքստային հաղորդագրություն այն մասին, որ երեխան օգնության կարիք ունի։ Եթե այդ համարներով ոչ ոք չի պատասխանում, ապա զանգն ավտոմատ գնում է 911, որտեղ էլ GPS-ի միջոցով հնարավոր է որոշել երեխայի գտնվելու վայրը։ Կա նաև լապտեր, ռադիո, ինչպես նաև հեռախոսում կարելի է տեղադրել ցանկացած երաժշտություն և լսել։ Մարտկոցը երկար է աշխատում, 4–5 օր առանց խափանման կարող է աշխատել։

Հեռախոսը նախատեսված է ոչ միայն երեխաների համար, այլ նաև մեծահասկների, որոնց համար սմարթֆոններից օգտվելը բարդ է։

Անդրադառնանք նաև ArmPhone-ին։ Ինչպիսի՞ սպառում այն ունի, արդյոք արդարացան ձեր սպասումները, որքա՞ն է օգտագործելիությունը։

– Ընդհանուր առմամբ Հայաստանի մասշտաբով պետք է հաշվի առնել, որ սա նոր բրենդ է։ Մեր առաջին պրոդուկտի մասսայական արատադրությունը սկսել ենք 2015–ին։ Շուկան հագեցած է արդեն իսկ կայացած բրենդներով ու մենք ի սկզբանե նշել էինք, որ չենք պատրաստվում պայքարել այդ բրենդների դեմ շուկան գրավելու համար։ Մենք ունենք մեր շուկան, որը նախատեսում է այն մարդկանց, ովքեր չունեն ֆինանսական հնարավորություն գնելու այդ բրենդներից։  Մերը որակապես և տեքսով չի զիջում, բայց ֆինանսապես 45%-ով ավելի էժան է։

Երկրորդը` մեծ կոլեկտիվների համար արտադրություն է, մշակում ենք հատուկ պատվերով կապային հնարավոր միջոցներ, որոնք անհրաժեշտ են։  Այսօրվա դրությամբ կարելի է ասել մեր սպասումները բավարար են, բայց կան նաև խնդիրներ, որոնց համար պայքարում ենք։

Որո՞նք են այդ խնդիրները։

– ԵԱՏՄ–ի հետ կապված օրենքների կատարման, նրանց բացատրման, ընկալման հարցերն են` հատկապես մեր գործունեության հետ։ Մենք գործում ենք ազատ տնտեսական գոտում, որը մեզ համար խնդիր է առաջացրել Ռուսաստանում մեր ապրանքը վաճառելու հետ, իսկ Ռուսաստանը մեզ համար ամենամեծ շուկան է այսօր հանդիսանում։

ԵՏՄ–ի շրջանակում Հայսատանում արտադրված բոլոր  էլեկտրոնային ապրանքների սերտիֆիկացիան, որն արվում է Հայաստանում պիտի ընդունվի Ռուսաստանի կողմից նույնպես, մեր դեպքում 3 սերտիֆիկատն ընդունվում է, 4–րդը` ոչ, որովհետև պարզվում է կան տարբերություններ, որոնք մեծ դժվարություններից բացի անհարամրություններ են առաջացնում, դրա համար մենք այս տարի արտահանման և արտադրության խնդիրներ ենք ունեցել։

Էլեկտրոնային սարքերի ստեղծումը տևում է ամիսներ, տարիներ։ Չենք կարող արտադրել 5000 օրինակով, պահել մեզ մոտ` հույս ունենալով, որ կվաճառվի։ Տեխոլոգիաները շատ արագ են զարգանում և 6 ամիս հետո մեր տեխնիկապես հագեցած հեռախոսը կամ համակարգիչն արդեն կրոցնում է իր արժեքը։ Apple-ի կամ Samsung-ի նման` մենք չենք կարող ծախսել մեծ գումարներ, որպեսզի Armphone-ը կամ Armtab-ը դարձնենք միջազգային բրենդ, դա ժամանակ և ներդրում է պահանջում: Իսկ տեղական շուկայում չկա ոչ մի առավելություն։ Նույնկերպ բերվում են չինական արտադրանքներ, որոնք մեծ մրցակցություն են ստեղծում մեզ համար։ Այս վիճակով փորձել մեծաքանակ արտադրել և հույս ունենալ, որ պետք է մի օր վաճառես խելամիտ քայլ չի լինի։

Armphone-ի նոր մոդելներ պլանավորու՞մ եք թողարկել։

– 2 նոր մոդել արդեն ունենք, որոնք պատրաստված են Qualcomm չիպերով, որն Apple-ն օգտագործվում է iPhone-ներում։ Հիշողությունը, տեսախցիկների հզորությունը համապատասխանում են ներկայիս տեխնիկական պահանջներին։ Առաջին անգամ ենք այս չիպերով թողարկելու, վերջնական թեստավորումը դեռ ընթացքում է։ Հույս ունեմ մոտակա 2 շաբաթվա ընթացքում` մինչև նոր տարի, կմեկնարկի վաճառքը, եթե ոչ, ապա հունվարին։

TSD ընկերությունը հայտնի է նաև կանաչ տեխնոլոգիաների ոլորտում իր քայլերով, օրինակ վերջերս թողարկվեց Ecopad-ը, ինչպե՞ս ընդունվեց և ինչպիսի՞ն է պահանջարկը։

– Ecopad-ի ստեղծմաը TSD-ն մասնակցել է ինժեներական առումով և ֆինասապես օգնել ենք, բայց այդ ապրանքը պատկանում է մեկ այլ կազմակերպության, որն էլ արտադրում և վաճառում է։ Իմ տվյալներով` հաջող է և եթե չեմ սխալվում արտահանել և վաճառել են մի շարք երկրներում` Շվեյցարիայում, Անգլիայում և այլն։

Հայաստանում կանաչ տեխնոլոգիաներն զարգացնելու առումով ի՞նչ քայլեր պետք է արվեն, ի՞նչ է հարկավոր ոլորտն առաջ մղելու համար։

– Ֆինանս. մենք ունենք բավականին հետաքրքիր երիտասարդ գիտնականներ ու խմբեր, որոնք զբաղվում են նմանատիպ պրոյեկտներով, օրինակ մենք մշակել ենք էկոլոգիապես մաքուր պլաստիկ` կարտոֆիլից։  Գիտահետազոտական մասով արել ենք ամենը, մշակել ենք նախատիպը, ցույց ենք տվել, որ հնարավոր է կիրառել և ժամանակն է, որ այն դառնա արտադրություն, որը պահանջվում է բավականին մեծ ֆինանասկան ներդրում։ Սա մեր մասով չէ։ Եթե գտնենք ճիշտ անձանվորություններ, կամ կառավարությունը որոշի, որ պետք է ֆինանսավորվի, մասնագետներ ընդգրկվեն, ովքեր արդեն կարող են կազմակերպել արտադրությունը, վաճառքները, մարքետինգը։ Եթե գլոբալ նայենք` ամեն ինչ գալիս հանգում է մի փուլի, որտեղ հարկավոր է լինում մեծ ներդրում, նոր մասնագետների մասնակցություն, որպեսզի գործընթացը շարունակական լինի։

Տարեսկզբին` փոտրվարի 24–ին, համակգործակցության հուշագիր եք ստորագրել կառավարության հետ, ի՞նչ աշխատանքներ են տարվել և կան արդյոք չափելի արդյունքներ, որոնք կարող եք ներկայացնել։

– Այո, ի դեմս ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ստորագրել ենք հուշագիր` ստեղծելու հայկական տեխնոլոգիաների և գիտության կենտրոներ (R&D) աշխարհի 17 երկրում։ Այսօր արդեն մոտ 10 երկրում ունենք ներկայացուցիչներ, սակայն այս հարցն էլ ունի իր բարդ կողմը: Քանի որ ներկայացուցիչը պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետության անունից, հետևաբար պետք է ունենա որոշակի ստատուս, ներկայացուցչական իրավասություններ։

Երկրորդը, եթե ներկայացնելու է Հայաստանը, ապա պետք է որոշվի նրա աշխատավայրի հարցը, քանի որ ոչ բոլոր դեսպանատներում կա այդ հնարավորությունը, որտեղ նրանք կարող են գործել։ Սա լրացուցիչ ծախս է։ Շատ հարցեր կան` բնակության տեղից մինչև վիզայի տեսակ։ Սրանք գլոբալ խնդիրներ են, որոնք մենք ի վիճակի չենք լուծելու։ Դա պետական մակարդակով պետք է լուծվի։ Հիմա նրանք հանդես են գալիս որպես ASTC ծրագրի ներկայացուցիչ ու ներկայացնում ոչ միայն TSD-ի արտադրանքներն, այլ նաև Հայաստանի ՏՏ ոլորտի տարբեր կազմակերպությունների, անհատ գիտնականների աշխատանքները։

Վերջում ամփոփենք տեխնոտարին ինչպե՞ս կգնահատեք այն, ի՞նչ նոր միտումներ Դուք նկատեցիք անցնող տարում։ 

– Software-ի առումով կա նկատելի առաջընթաց, hardware-ի առումով ճիշտն ասած չեմ նկատել։ Իմ իմացությունն իմ հետաքրքրության արդյունքում ստացած ինֆորմացիա է։ Հենվելով իմ դիտարկումների վրա` տեսնում եմ պրոգրես։

 

Նունե Գրիգորյան