Ստեփանակերտի Թումոյում արդեն սկսվել են գրանցումները

Ստեփանակերտի Թումո կենտրոնն արդեն բաց է գրանցումների համար։ Սեպտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին կայանալիք գրանցումների հետ մեկտեղ կենտրոնում կանցկացվեն նաև կողմնորոշիչ հանդիպումներ, որոնց ընթացքում ապագա ուսանողները, նրանց ծնողներն ու, ընդհանրապես, Թումոյով հետաքրքրվածները կարող են իմանալ կենտրոնի աշխատանքի, ընդունելության ու դասերի հետ կապված բոլոր մանրամասները: Կողմնորոշիչ հանդիպումների ժամերն են՝ 11:00, 13:00 և 17:00:

Դասերը կենտրոնում կսկսվեն հոկտեմբերի 5-ից: Թումո Ստեփանակերտի հասցեն է՝ Կնունյանցների 2: Կենտրոնը բաց է 10:00-ից 19:00:

Նշենք, որ ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: