Twitter-ը որոշել է հրաժարվել Like կոճակից

Twitter-ն որոշել է հրաժարվել «like» կոճակի գործածությունից։ Այս մասին արդեն պաշտոնական հաղորդագրություն կա  ընկերության ղեկավար Ջեկ Դորսիի կողմից:

Հարցը սուբյեկտիվ նախասիրության մեջ է՝ ընկերության ղեկավարին դուր չի գալիս սրտիկաձև Like կոճակը: Արդյոք այն կենթարկվի փոփոխության, թե կանհետանա, պարզ չէ, բայց ըստ նրա, որոշ ժամանակով կոճակը կանհետանա միկրոբլոգից:

Հավանության նշանը սոցցանցում ավելացել է համեմատաբար ուշ՝ 2015 թվականին: