Twitter-ում նորություն կա

Այն նույն ժամանակ, երբ մեսենջերների ձայնային հաղորագրությունները սղոցում են մեր բոլորի նյարդային համակարգը, Twitter-ը գոտկատեղից ներքև հարված է հասցնում: Հունիսի 17-ից միկրոբլոգների կազմակերպությունը ներդրել է հատուկ համակարգ, որով հնարավոր է գրառումների փոխարեն ձայնային հաղորդագրություններ հրապարակել: Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական բլոգում:

Առայժմ նորարությունը հասանելի է միայն iOS համակարգով աշխատող սարքավորումների վրա: Որպեսզի հնարովրությունը մտնի կիրառության մեջ, բավական է բացել ձայնագրության նոր բաժինը ու սեղմել ձայնային ալիքների նշանի վրա, գրում է TJ-ն:

Ձայնագրության առավելագույն տևողությունը չպետք է գերազանցի 140 վայրկյանը: Ձայնագրությունը հնարավոր է ուղեկցել տեքստային մեկնաբանությամբ: