Twitter-ի աշխատանքը կարճ ժամանակով խափանվել էր

Հինգշաբթի օրը՝ 14:00-ի սահմաններում Twitter միկրոբլոգային ծառայության կայքում տեխնիկական խնդիրներ էին առաջացել, որի պատճառով այն դադարել էր աշխատել։ Խափանվել էր նաև Twitter-ի բջջային հավելվածի աշխատանքը։

downforeveryoneorjustme.com կայքը, որը նախատեսված է կայքերի հասանելիությունը ստուգելու համար, ցույց էր տալիս, որ Twitter-ն անհասանելի է բոլոր երկրներում։
72

Այս պահին կայքը վերականգնել է աշխատանքն ու թարմացվում է առանց խնդիրների։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ խափանումը տևել է մոտ 20 րոպե։