Colorise Bot. Այս բոտը կգունավորի սև ու սպիտակ նկարները

Colorise Bot-ը Twitter–ի բոտ է, որը սև ու սպիտակ նկարներին գույներ կհաղորդի։ Այս բոտը աշխատում է նեյրոնային ցանցերի հիման վրա, որը մեքենայական ուսուցման է ենթարկվել 4,5 միլիոն նկարների բազայով։ Բոտի միջոցով խմբագրվել է ավելի քան 1000 լուսանկար։

Գոործընթացը պարզ է, հարկավոր է սև ու սպիտակ մոնոքրոմ լուսանկարը Twitter-ով ուղարկել բոտին, որը հաշված վայրկյանների ընթացքում այն կգունավորի։ Հազվադեպ է պատահում, որ օգտատերերը ստիպված են լինում երկար սպասել վերջնական արդյունքը տեսնելու համար։

Colorise Bot–ը մշակել են բրիտանացի դեռահասներ 18–ամյա Օլի Կալագանը (Oli Callaghan)  և 17–ամյա Ֆինիան Անդերսոնը (Finnian Anderson)։