Twitter-ն այս պահին չի աշխատում ողջ աշխարհում

Twitter միկրոբլոգային ծառայությունը դադարել է աշխատել: Խաթարումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 13:00-ի սահմաններում: twitter.com-ում տեղադրված է հաղորդագրություն` տեխնիկական պատճառներով կայքի խափանվելու մասին, իսկ բջջային հավելվածը չի բեռնում տվյալները:

թվիթ

Ինչպես հաղորդում է downforeveryoneorjustme.com կայքը, որը ներկա պահին վերլուծում է կայքերի հասանելիությունը տարբեր երկրներից, խնդիրը համընդհանուր է: Ներկա պահին կայքի գործունեությունը կարծես վերականգված է:

Աղբյուրը՝ Vesti