Twitter–ը վերանայել է իր ռազմավարությունը. վիրավորական թրոլլների դեմ կպայքարի այլ կերպ

Twitter  ընկերությունը վերանայել է վիրավորական ինտերնետային թրոլլների դեմ պայքարի իր ռազմավարությունը՝ հայտարարելով, որ սոցցանցում հետապնդողներին հայտնաբերելու համար օգտագործելու է վարքագծային ազդակները, իսկ հետո սահմանափակելու է նրանց թվիթների տեսանելիությունը։

Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին նշել է, խնդրահարույց էջերը գտնելու նպատակով միկրոբլոգը հետևելու է  օգտատերերի պահվածքին: Օրինակ՝ որքան հաճախ են մարդիկ թվիթներ գրում այն էջերին, որոնց բաժանորդագրված չեն կամ հաստատել են արդյոք նրանք իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, թե` ոչ։