Twitter-ը կգործարկի «թաքցնել թվիթը» գործառույթը

Twitter-ի ներկայացուցիչները  TechCrunch պարբերականին հայտնել են, որ շուտով միրոբլոգում նոր հնարավորություն կավելանա՝ օգտատերերը կկարողանան թաքցնել թվիթենրն այլ բոլգերներից։

Ինչպես նշել են սոցցանցի ներկայացուցիչները, նոր գործառույթն արդեն թեստավորվում է քիչ թվով  Android օգտատերերի շրջանում։ Թվիթները կկարողանան թաքցնել բոլոր օգտատերերը, թաքցնելու նշանը կհայտնվի այն ժամանակ, երբ արդեն օգտատերն իր էջում կիսված կլինի թվիթով։

Հնարավոր է՝ այս եղանակով օգտատերերը կկարողանան թաքցնել նաև մեկնաբանություններում հայտնված վատ գրառումները։