Twitter ընկերությունը վերջին ամիսներին զգալի կերպով նվազեցրել է, եթե ոչ ամբողջությամբ դադարել ցույց տալ գովազդ ամենահայտնի և ակտիվ օգտատերերին: Դրանով ընկերությունը ցանկանում է հատուկ նշանակություն ունեցող բլոգերներին շահագրգռել պահպանելու իրենց նախկին ակտիվությունը միկրոբլոգում:
Twitter-ը գնահատում է այս կամ այն օգտատիրոջ նշանակությունը չափանիշների մի ամբողջ շարքով: Հաշվի են առնվում ոչ միայն «լայքերն» ու թվիթները, այլև նրանց հավաքած լսարանը: «VIP-օգտատերերի» կազմի մեջ են մտնում, օրինակ, Պիտեր Կաֆկա հրատարակչության լրագրողը, ով ունի 70 հազարից ավել հետևորդ, ինչպես նաև Re/code-ի գլխավոր խմբագիր Կարա Սվիշերը, ում հետևում է ավելի քան 2 մլն օգտատեր:
Փոքր թվով օգտատերերի համար գովազդի անջատումը ոչ մի կերպ չի ազդում Twitter-ի եկամուտների վրա, որոնք ընդհանուր առմամբ ձևավորվում են գովազդի հաշվին: 2015թ., ըստ մի շարք աղբյուրների, ընկերությունն աշխատել է մոտ 2.2 մլն դոլար:
Սակայն Twitter-ը պաշտոնապես չի հաստատում գովազի ընտրողական անջատման մասին լուրերը: Ընկերության ներկայացուցիչ Ուիլլ Սթիկնիի խոսքերով՝ Twitter-ն անընդհատ փորձարկում է օպտիմիզացիա՝ «ինչպիսի գովազդ ցուցադրել և ինչ հաճախականությամ»:
Աղբյուրը՝ Re/code