Ucom ընկերության հիմնադիրներ Եսայան եղբայրների հայտարարությունը

Յուքոմ ընկերության հիմնադիրներ Եսայան եղբայրները հայտարարություն են տարածել, որով հաստատում են իրենց ու գրեթե ամբողջ ղեկավար ու տեխնիկական անձնակազմի հրաժարականի փաստը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը։ Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը՝ հատկապես հաշվի առնելով արտակագ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում։ Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով»։

Եղբայրները առաջարկել են մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը։ 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար։

Հայկ Եսայանը հայտնեց, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ ընկերության համասեփականատերեր։