Ucom-ի նախկին տնօրենը նոր ընկերություն է հիմնում

Ucom ընկերության հիմնադիր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը Twitter-յան իր էջում հայտարարել է, որ եղբոր՝ Ալեքսանդր Եսայանի հետ նոր ընկերություն են ստեղծում: «Հեռահաղորդակցության ոլորտի մեր նոր ընկերությունը կհասցնի 10Գբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի կապուղի յուրաքանչյուր բնակարան։ Շատ շուտով կհայտարարեմ, թե մայրաքաղաքի որ թաղամասում առաջինը կգործարկենք NGN ցանցը»,-գրել է նա: