Նոր պլանշետ՝ շարժական ինտերնետի U!Go սակագնային պլանների հետ

Ucom-ի շարժական ինտերնետի նոր, ինչպես նաև որևէ պարտավորություն չունեցող առկա բաժանորդները բացառիկ հնարավորություն ունեն 24 ամսով բաժանորդագրվելու U!Go 2500, U!Go 5500 կամ մարզային U!Go 3500 սակագնային պլաններից որևէ մեկին և ձեռք բերելու Alcatel A3 10,1-դյույմանոց էկրանով կամ Huawei MediaPad T3 10-դյույմանոց էկրանով պլանշետներից մեկը՝ դրանց դիմաց հավասարաչափ վճարելով 24 ամսվա
ընթացքում։ Օրինակ, U!Go 2500 սակագնային պլանին 24 ամսով միանալու դեպքում բաժանորդները յուրաքանչյուր ամիս սակագնային պլանի ամսավճարի հետ մեկտեղ Alcatel A3 պլանշետի համար կվճարեն ընդամենը 2 990 դրամ, ինչպես նաև կստանան 10 ԳԲ գերարագ ինտերնետ։
«Մենք կարևորում ենք այն բոլոր բաժանորդների կարծիքը, ովքեր սարքավորում ձեռք բերելիս չեն ցանկանում վճարել միջնորդավճարներ, տոկոսներ ու կանխավճարներ։ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, չորս-միջուկանի, Android 7 համակարգով աշխատող պլանշետը հրաշալի լուծում է մատչելի սարքավորում ու գերարագ ինտերնետի օպտիմալ համադրություն փնտրող մեր բաժանորդների համար», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։