Ucom ընկերությունը ստորագրել է նոր համագործակցության հուշագիր

Այսօր, Ucom ընկերության և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավարները համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Նոր համագործակցությմաբ կողմերը պայմանավորվեցին, որ մարզում միակ պետական դրամատիկական թատրոնի 4 առանձին բաժանորդագրերի մեջ ներառված 3 ներկայացումներից մեկի գումարը կվճարի Ucom ընկերությունը: Ավելին՝ իր 151-րդ թատերական տարվա սկիզբն ազդարարած թատրոնի բաժանորդագրերում այսուհետ կներառվեն նաև պրեմիերաները, ինչը նախկինում չի կիրառվել:

«Ucom ընկերության օժանդակության շնորհիվ թատրոնը ոչ միայն կօգտվի մեր ընկերության կողմից առաջարկվող ինտերնետային և հեռախոսային կապից, այլև իր՝ տարեկան 30-35 հազար կազմող հանդիսատեսի շարքում կկարողանա ընդգրկել նաև սոցիալապես խոցելի խմբերին», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը կարևորել է համագործակցությունը և վստահեցրել, որ դեռ երկար ճանապարհ կանցնեն միասին: Ucom ընկերության ներկայությունը թատրոնում հնարավորություն կտա էապես ավելացնել հանդիսատեսի թվաքանակը: