Իրանում ՀՀ դեսպանն այցելել է ԻՏՁՄ

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է ԻՏՁՄ գրասենյակ: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ քննարկվել են երկու երկրների համար ՏՏ ոլորտում արդիական խնդիրներն ու համագործակցության հեռանկարները:

Արտաշես Թումանյանն ու Կարեն Վարդանյանը ձեռք են բերել պայմանավորվածություն կրթության ոլորտի ծրագրերին աջակցություն ցուցաբերելու շուրջ՝ հաշվի առնելով Միության «Արմաթ» ինժեներական կրթության ծրագրի փորձն ու հաջողությունը, այդ թվում նաև միջազգային հարթակներում: Կողմերը նախաձեռնել են նաև համագործակցություն ՏՀՏ անվտանգության բնագավառում: