Իլոն Մասկը պատրաստվում է սուզվող տաքսիներ ստեղծել

Tesla-ի հիմնադիր և տնօրեն  Իլոն Մասկը բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սուզանավ-մեքենա ստեղծելու մասին, գրում է Esquire-ը:

Հանդիպման մասնակիցներից մեկը նրան համանման ավտոմեքենա ստեղծելու հնարավորության  վերաբերյալ հարց է տվել, ինչը Tesla-ի ղեկավարը զբարճալի է անվանել և հավելել, որ ընկերության ինժեներներն իսկապես ստորջրյա նավի տեսքով մեքենա են նախագծել:

Մասկը հավելել է, որ այդպիսի մեքենաների գնորդները քիչ կլինեն, սակայն դրա «իսկական երկրպագուները» կլինեն: Նա չի բացառել մեկ ցուցանմուշի արտադրության հնարավորությունը:

Ապրիլին հաղորդվել էր, որ Tesla ընկերությունը ԱՄՆ-ում  2020թ.-ին անվարորդ տաքսի ծառայություն կթողարկի: