Unihertz Atom. կրակայրիչի չափով անկոտրուն սմարթֆոն

Unihertz ընկերութունը սկսել է զբաղվել չկոտրվող ու փոքր սմարթֆոնների արատդրությամբ: Սմարթֆոնը ստացել է  Atom անվանումը: Նորույթն իսկապես փոքր է՝ դրա չափերը 96х45х18 մմ , բայց չնայած դրան սմարթֆոնն ունի հետաքրքիր ու խոստումնալից տեխնիկական բնութագիր՝  8 միջուկանի պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողություն:

Այստեղ կա նաև NFC  և մատնահետքի սքաներ: Գաջեթն  աշխատում է Android 8.1 օպերացիոն համակարգով:

Unihertz -ը վստահեցնում է, որ  Atom-ն ունի ճկուն կորպուս՝ այն չկոտրվող է և օգտատերերը կարող են անգամ ձեռքից վայր գցել:

Չնայած փոքր չափերին այստեղ կա 16 մգպ տեսախցիկ: Լուսանկարները պահպանվում են  jpeg ֆորմատով: Գաջեթի էկրանն ընդամենը  2,45   դյույմ է: Ընկերությունը նախատեսում էր սկզբում  նորույթի համար հավաքել  50 հազար դոլար, բայց հետաքրքրության աճի հետ գինը մեծացել է,  և հետաքրքրվող անձիք շուրջ 610 հազար դոլար են փոխանցել ընկերությանը: