ԱՄՆ-ում կտուգանեն մեմերը տարածելու համար

ԱՄՆ-ի կառավարությունը դիտարկում է մի օրենքի նախագիծ, ըստ որի, տուգանք կսահմանվի մեմեր տարածելու համար։ Օրենքը ավելի շատ վերաբերում է մտավոր սեփականության տարածմանը՝ առանց հեղինակին նշելու։ Որպես տուգանք՝ դիտարկվում է 15 հազար դոլար գումարը։

Ներկայումս Սենատը զբաղված է այս օրենքի նախագիծը դիտարկելով։ Իհարկե, քաղաքացիներն արդեն ստորագրահավաք են սկսել այս օրենքի դեմ։ Մեմերը ինտերնետ աշխարհի կարևոր բաղկացուցիչներից են և մարդիկ նման կերպ են կարողանում արտահայտվել ու երբեմն դրա հեղինակներին գտնելը բավական դժվար գործ է լինում։