Apple-ը կսկսի ավելի քիչ գումար աշխատել USB լարերի վրա

iPhone-ի հեղինակը` Apple–ը, որոշել է  ավելի մատչելի դարձնել  գաջեթների համար նախատեսված լարերի արժեքը: Apple-ը ոչ մեծ զեղչ է սահմանել  USB-C տեսակի լարի համար: Այն պաշտոնական խանութից կարելի է այժմ ձեռք բերել 19 դոլարով , նախկին 25-ի փոխարեն: Հայաստանում գները դեռ չեն փոփոխվել, բայց առաջիկայում դրանք մեզ մոտ էլ կլինեն:

Լարը կարելի է գործածել iPhone-ի, iPad-ի և  iPod-ի՝  MacBook-երին միացնելու համար:  Ի դեպ` այս նոութբուքերում USB-A-պորտ չկա: Այն նաև կարելի է օգտագործել iPhone 8-ը, iPhone 8 Plus-ը և iPhone X-ը արագ լիցքավորման սարքերին կցելու ժամանակ: