V11 և V11i մոդելները վաճառքում են

Vivo ընկերությունը պաշտոնապես հայտարարել է  V11 և V11i մոդելների վաճառքի մասին:

Երկու նորույթն էլ ստացել են Halo FullView, կորացած ծայրերով  3D  էկրաններ: Vivo V11 ֆլագման սմարթֆոնը  V շարքի առաջին գաջեթն է, որ ստացել է մատմահետքի սքաներ, որը տեղակայված է – 6,41 դյույմանոց  Super AMOLED էկրանում: Սմարթֆոնը նաև ստացել է դեմքի սկանավորման համակարգ: Համակարգը իդեալական աշխատում է նաև մութ ժամանակ:

Vivo V11-ն ունի  Snapdragon 660 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ և   128 ներկառուցված հիշողություն: Մոդելն ունի երկակի հիմնական տեսախցիկ՝  12+5 մպ հզորությամբ և դիմային մեկ տեսախցիկ՝  25 մպ հզորությամբ: Vivo V11i ունի առանց շրջանակի  Halo FullView դիսփլեյ՝ 6,3 դյույմ անկյունաչափով:

Սմարթֆոնը զինված է MediaTek Helio P60 պրոցեսորևով, ունի  4 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցված հիշողություն, նաև  microSD հիշողության քարտի հնարավորություն: Կրկին ստացել է երկակի ՝ 16+5 մպ հիմնական և 25 մպ դիմային տեսախցիկներ:

Երկու սմարթֆոնն էլ աշխատում են Android 8.1 օպերացիոն համակարգով: