Viber-ի համար մեծամասշտաբ թարմացում է ներկայացված

Viber-ի պատասխանատուները խոշոր ռեդիզայնից մի քանի ամիս անց մեծ թարմացում են թողարկել: Թարմացման մեջ ներառված են կարևոր գործիքներ, գործառույթներ: Նորությունները ինչպես մոբայլ օգտագործողների համար է, այնպես էլ՝ դեսքթոփային տարբեակի համար:

Android-ի և  iOS-ի համար նախատեսված  Viber-ի տարբերակներում կան հետևյալ նորույթերը.

  • Արագ պատասխան. նամակին արագ պատասխանելու համար պետք է նամակի վրա պահելով մատն անցկացնել դեպի ներքև
  • Նամակների կարգավիճակի տեսանելիություն. նամակագրության մեջ ցուցադրվում է նամակի առաքման ինդիկատորները
  • Ընդհանուր խմբեր. օգտատերերը կարող են տեսնել իրենց կոնտակտների հետ նույն խմբերը

Նորույթները բոլորին հասանելի կլինեն այս ամսվա ընթացքում: