Hyperloop One-ը կհամագործակցի Virgin Group-ի հետ

Virgin Group-ը կհամագործակցի Hyperloop One-ի հետ: Անգլիացի գործարար և ներդնող, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը ներդրում է կատարել Hyperloop One հիպերարագ գնացքի նախագծում: Կողմերը չեն բացահայտել ներդրման չափը, հայտնի է, որ նախագծի անունը կփոխվի դառնալով Virgin Hyperloop One:

Ռիչարդ Բրենսոնը նշել է, որ ամռանը այցելել է թեստավորման տարածք և անձամբ ներկա է եղել նոր տեխնոլոգիայի փորձարկումներին, տպավորվել դրանցով և այժմ պլանավորում է այդ առաջադեմ տեխնոլոգիան ուղևորափոխադրման գլոբալ համակարգ վերածել:

Նշվում է, որ փորձարկումների 2-րդ փուլում գնացքը կարողացել է հատուկ թունելում զարգացնել 310 կմ/ժ արագություն 436 մետր հեռավորության վրա: Այդպիսով 1,86 վայրկյանում կարող է զարգացնել 100 կմ/ժ  արագություն: