ESET ընկերության մասնագետները նոր վիրուս են հայտնաբերել, որը սմարթֆոն է թափանցում Android–ի համար նախատեսված հավելվածների տեսքով։
HeroRat կոչվող վնասակար հավելվածը հիմնականում հայտնվում է ոչ պաշտոնական խանութներից ներբեռնած հավելվածների միջոցով։ Կիբերհանցագործները գայթակղում են օգտատերերին սոցցանցերում բաժանորդագրություններով կամ կրիպտոարժույթային նվերներով։ Վարակված ալգորիթմի գործարկումից հետո, ծրագրերը սխալի մասին հաղորդագրություն են ուղարկում և ցույց տալիս, որ այդ սխալի պատճառով հավելվածը ջնջվել է սմարթֆոնից։ Իրականում` ոչ, այն չի ջնջվել և շարունակելով մնալ սմարթֆոնում` այնտեղ կատարում է իր սև գործը։
HeroRat–ը գաջեթը վերցնում է ամբողջական վերահսկողության տակ։ Կիբեռհանցագործները կարող են հեռավար կառավարել դրա գործողությունները Telegram մեսենջերի բոտի միջոցով։
Տրոյանի հեղինակները վաճառում են այն բոլոր ցանկացողներին երեք կոմպլեկտով։ Կախված գործառույթների հավաքածուից վնասակար ալգորիթմի գինը 25-ից մինչեւ 100 դոլար է կազմում։
Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները Android-ի օգտատերերին խորհուրդ են տալիս չգործակցել ոչ պաշտոնական հավելվածների հետ։