ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել ADC ընկերության ակտիվները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը  հայտարարում է, որ ձեռք է բերել ADC ընկերության («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ) ակտիվները՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված բաց աճուրդին մասնակցելու միջոցով:

«ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայումս գործող նույն պայմաններով, ինչպես նաև կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը: Ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը և կապահովի որակի շարունակական բարելավում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ADC ընկերության ակտիվները ձեռք բերելու որոշումը պայմանավորված է հեռահաղորդակցության սեփական ցանցի թողունակությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ, ինչը դրական է անդրադառնալու նաև ընկերության բջջային ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների որակի վրա»,-նշվում է ընկերության հայտարարությունում: