Vivo V15 Pro սմարթֆոնը կներկայացվի փետրվարի 20-ին

Vivo V15 Pro սմարթֆոնն օգտատերերի դատին պատրաստվում են հանձնել փետրվարի 20-ին, բայց դրա լուսանկարներն արդեն տարածվել են համացանցում։ Հիշեցնենք, որ հենց այդ օրը իրենց նոր գաջեթները կներկայացնեն Samsung և Xiaomi ընկերությունները։

Vivo V15 Pro-ի առանձնահատկությունը կորպուսում տեղադրված տեսախցիկը, որն ունի 32 մպ հզորություն։ Աշխատանքային վիճակի տեսախցիկը բերվում է վայկյանների ընթացքում։

Նորույթը նաև կստանա  6,4 դյույմանոց Super AMOLED էկրան, որը կզբաղեցնի էկրանի մոտ 90%-ը, գաջեթը կունենա նաև  Snapdragon 675 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ և  128 գբ ներկառուցված հիշողություն։

Մատնահետքի սքաները տեղադրված է էկրանում, ունի երկու SIM քարտի հնարավորություն, MicroUSB և ականջակալների համար նախատեսված բնիկ։ Մոդելի արժեքը դեռևս հայտնի չէ։