Vivo սմարթֆոնները կստանան արագ լիցքավորման հնարավորություն

Այսօր արագ ու անլար լիցքավորմամբ ոչ մեկին չես զարմացնի․ բոլոր ընկերություններն իրենց գաջեթներում այս գործառույթը  և շուտով  Vivo սմարթֆոններում էլ կհայտնվի  սեփական արտադրության նման տեխոնոլգիա։

Ըստ շրջանառվող լուրերի,  տեխնոլոգիան կստանա FlashCharge անվանումը և նրա հզորությունը կլինի 44 վտ։ Լիցքավորման սարքի հնարավորույթունների մասին հայտնի է դեռևս այսքանը։

Հնարավոր է՝ Vivo-ն իր  FlashCharge տեխնոլոգիայով առաջին սմարթֆոնը ներկայացնի փետրվարի վերջին կայանալիք  MWC 2019 ցուցահանդեսի ընթացքում։