Չինական Vivo ընկերությունը ներկայացրել է 6 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ սմարթֆոնի առաջին կոմերցիոն մոդելը: Ավելին՝ Xplay5-ը BlackBerry Priv-ից հետո դարձել է երկրորդ, երկու կողմից կոր էկրանով «ոչ Samsung» ապրանքը:
Համեմատության համար նշենք, որ iPhone 6S-ն ունի երկու գիգաբայտ օպերատիվ հիշողություն, իսկ Galaxy S7-ը՝ չորս: Նոր Vivo-ն ունի ալյումինե կորպուս և նման է այս երկու սարքերին. նրա ճակատային պանելը հիշեցնում է Samsung-ի առաջատարին, իսկ նրա հիմնական տեսախցիկը՝ Apple սմարթֆոնին:
Երկու SIM քարտերով Xplay5-ը կթողարկվի երկու տարբերակներով՝ ֆլագմանային տարբերակ (Flagship Edition), որն ունի բարձր դասի Qualcomm Snapdragon 820 պրոցեսոր, 6 ԳԲ LPDDR4 օպերատիվ հիշողություն, 128 ԳԲ ներքին չիպ և HiFi 3.0 աուդիո համակարգ՝ բաղկացած երկու ES9028 և SABRE չիպերից և երեք OPA1612 ուժեղացուցչից: Հասարակ մոդելում տեղադրված է միջին կարգի Snapdragon 652 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ և 128 ներքին հիշողություն և աուդիոչիպերի այլ համադրություն (CS4398 AD45257-ի հետ)։
Երկու մոդելներն էլ ունեն 5,43 դյույմ Super AMOLED էկրան՝ QHD (2560х1440) թույլատրելիությամբ, հետևի կափարիչին կա մատնահետքի սկաներ, 16 մեգապիքսել f/2.0 Sony IMX298 տեսախցիկ ֆազային ավտոֆոկուսով և երկտոն LED ֆլեշով և դիմային 8 մեգապիքսել (f.2.4) տեսախցիկ: Մարտկոցի հզորությունը 3600 մԱժ է: Սարքերն աշխատում են ոչ ամենաթարմ օպերացիոն համակարգով՝ Android 5.1:
Xplay5-ի սովորական ոսկեգույն և վարդագույն մոդելներն արդեն հասանելի են նախնական պատվերի համար 3698 յուանեով (մոտ 560 դոլար): Չինաստանում վաճառքը կսկսվի մարտի 9-ին: Ավագ Flagship Edition-ը կարժենա 665 դոլար: Էլիտար տարբերակի վաճառքի ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Աղբյուրը՝ Engadget